Բաժիններ՝

Սաակաշվիլին կոչ է արել «փողկապավոր բանդիտների» վերջը տալ

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայում բանդիտների վերջը տալու անհրաժեշտության մասին, հայտնում է TASS-ը:

«Ժամանակն է, որ վերջ տանք ուկրաինական քաղաքականությունում բանդիտներին՝ ինչպես զինված, այնպես էլ փողկապավոր բանդիտների, ովքեր նստել են պատգամավորական աթոռներին»,-հայտարարել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաակաշվիլին մեղադրել էր գործարար Իգոր Կոլոմոյսկուն մաքսանենգության մեջ:
Նա հայտարարել էր, որ ունի փողերի լվացման ապացույցներ ու դրանք շուտով կներկայացնի հանրության դատին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031