Մեր մրցակիցները. մինչ Գյումրի ժամանելը ԱԻԿ-ը պարտվել է
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Գյումրու «Շիրակի» մրցակից շվեդական ԱԻԿ-ը մինչ Հայաստան գալն ու Գյումրու ակումբի հետ մրցելը ներքին առաջնության 16-րդ տուրում 1:3 հաշվով զիջել «Հելսինբորգին»: Հատկանշական է, որ դուբլի հեղինակ է դարձել թիմի գլխավոր մարզիչ, հայտնի ֆուտբոլիստ Հենրիկ Լարսոնի 18-ամյա որդին՝ Ժորդանը:
ԱԻԿ-ը ոչ միայն պարտվել է, այլև ոչ իրեն բնորոշ խաղ է խաղացել: Ինչպես խաղը մեկնաբանող լրագրողն է ասել, սա «անատամ» ֆուտբոլ էր:
Տեղեկացնենք նաև, որ ԱԻԿ-ը 27 միավորով գտնվում է 5-րդ տեղում, «Հելսինբորգը»՝ 21 միավորով՝ 8-րդ:
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի ԱԻԿ-«Շիրակ» առաջին խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Գյումրիում կայանալիք պատասխան խաղը կայանալու է հուլիսի 23-ին, Գյումրիի քաղաքային մարզադաշտում:
Սիրարփի Աղաբաբյան