Ինչպե՞ս է սեխն ազդում օրգանիզմի վրա
Սեխի սեզոնը բացվում է, այդ պատճառով կարևոր է իմանալ, թե ինչ օգտակար հատկանիշներ ունի այն: Սեխը հագեցնում է քաղցրի պահանջը՝ առանց ավելորդ կիլոգրամներ ավելացնելու: Սեխն ունի շատ առողջարար հատկանիշներ:
1. Սեխը կարգավորում է արյան ճնշումը, սրտի զարկերը և կանխարգելում է կաթվածը
2005 թվականի Dietary Guidelines-ը փաստում է, որ կալիումով հարուստ սննդակարգն օգնում է կանխարգելել արյան ճնշման բարձրացումը և կարող է նվազեցնել երիկամների քարերի զարգացման ռիսկը:
2. Սեխը լավացնում է իմունիտետը
Վիտամին C-ն հակաօքսիդանտ է, որը կարևոր դեր է կատարում օրգանիզմում՝ հյուսվածքների զարգացման և պահպանման համար: Այն հրաշալի կերպով բուժում է վնասվածքները, ամրացնում ոսկորներն ու ատամները:
3. Պայքարում է քաղցկեղի դեմ
Սեխը պարունակում է կարոտին, լիկոպեն և վիտամին C, որը կանխարգելում է սրտի հիվանդությունները և շագանակագեղձի, կրծքագեղձի քաղցկեղը, ինչպես նաև՝ թոքերի և աղիների քաղցկեղը:
4. Սեխն օգտագործվում է երիկամների քարերի, մոծակների խայթոցի, այրվածքների և ստամոքսի ու աղիների հիվանդությունների դեպքում: Այն օգնում է մարսողական համակարգի բորբոքումների ժամանակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը