Բաժիններ՝

Շատ վաստակում ենք, քիչ գնում

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում այս տարվա հունիսին կազմել է 182 080 դրամ։ Մեկ տարվա կտրվածքով (2014 թվականի հունիսի համեմատ) միջին աշխատավարձն աճել է 9.2%-ով։ Այդ թվում, պետական հատվածում աշխատավարձն աճել է 12.9%-ով և կազմել 161 062 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 5.6%-ով, և կազմել 211 371 դրամ։ Այս տվյալներն այսօր ներկայացրել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միևնույն ժամանակ, 12-ամսյա գնաճը (սպառողական գների ինդեքսը) կազմել է 5.5%։

Այսինքն, աշխատավարձերը շարունակումեն ավելի արագ աճել, քան գները։

Սակայն նույն զեկույցի համաձայն՝ աշխատավարձի աճը չի նպաստել ներքին սպառման ավելացմանը։ Մանրածախ առևտրաշրջանառության ծավալը նվազել է 8.2%-ով և կազմել 973.7 մլրդ դրամ։ Սա անուղղակիորեն վկայում է դրսից եկող փոխանցումների էական կրճատման մասին, ինչի հետևանքով էլ նվազում է համախառն սպառումը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս