Բաժիններ՝

Իբրահիմովիչն օգոստոսին կարող է տեղափոխվել «Միլան»

«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը օգոստոսի 1-ին կայանալիք` «Լիոնի» հետ Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղից հետո կարող է վերադառնալ «Միլան»:

Ինչպես հաղորդում է Sport Italia-ն, 33-ամյա շվեդ հարձակվողը կարող է վերադառնալ Սան Սիրո, այն բանից հետո, երբ կօգնի փարիզեցիներին նվաճել Ֆրանսիայի Սուպերգավաթը:

Իբրահիմովիչը պայմանավորվել է «ՊՍԺ»-ի ղեկավարության հետ, որ նա կհեռանա ակումբից «Լիոնի» հետ խաղից հետո, որը կկայանա օգոստոսի 1-ին:

Տրանսֆերի մոտավոր արժեքը 5.5 մլն եվրո է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իբրահիմովիչը կարող է «Միլանի» հետ կնքել եռամյա պայմանագիր: Ֆուտբոլիստը տարեկան կստանա 7.5 մլն եվրո: Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Միլանում» խաղացել է 2010-12թթ., որից հետո 21 մլն եվրոյով վաճառվել է «ՊՍԺ»-ին: Փարիզյան ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի:

«ՊՍԺ»-ի կազմում շվեդը անցկացրել է 91 հանդիպում և խփել է 75 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս