Բաժիններ՝

Գյուղատնտեսությունը՝ աճի չեմպիոն

 ՀՀ գյուղատնտեսության ոլորտը այս տարվա առաջին կիսամյակում աճի ռեկորդ է սահմանել։ Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ գյուղոլորտի արտադրանքի ծավալը 2015 թվականի հունվար-հունիսին կազմել է 235.5 մլրդ դրամ, ինչը 14.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածցի ցուցանիշին։

Աճի ցուցանիշով երկրորդ տեղում արդյունաբերությունն է՝ 5.1%։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գերազանցել է 613 մլրդ դրամը։

Ծառայությունների ոլորտը գրանցել է 3.3% աճ (ծավալը՝ 537.9 մլրդ դրամ)։

Շինարարության ոլորտում դինամիկան գրեթե զրոյական է։ Շինարարության ծավալը կազմել է 134.9 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է ընդամենը 0.6%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս