Բաժիններ՝

Ֆուտբոլիստների անվտանգությունն ավելի կարևոր է, քան մարզիչները և բժիշկները. Ժոզե Մոուրինիո

Պորտուգալացի մասնագետը մեկուսացրել է աշխատանքից Եվա Կարնեիրոյին, բայց նշել է նրա կարևորությունն ակումբի համար:

Ժոզե Մոուրինիոն հանդիպել է «Չելսիի» բժշկական շտաբի հետ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի նախօրեին:

«Առաջինը, ինչ ես ասել եմ իմ բժիշկներին և կրկնել եմ 3 անգամ.

«Եթե մենք իմանանք, իսկ դա հեշտ է իմանալ, որ ֆուտբոլիստը պրոբլեմ ունի, ապա նա ավելի կարևոր է, քան արդյունքը: Ֆուտբոլիստն ավելի կարևոր է մարզչից և նույնիսկ ավելի կարևոր է դատավորից: Եթե նույնիսկ դատավորը ձեզ թույլ չի տալիս դուրս գալ դաշտ, դուք պետք է դուրս գաք: Նշանակություն չունի, որ դատավորը կամ մարզիչը դրա համար ուրախ չեն: Եթե դուք գիտեք, կամ զգում եք, իսկ դա շատ հեշտ է հասկանալ, դուրս եք գալիս դաշտ և չեք մտածում դրա մասին»,- ցիտում է Մոուրինիոյին Goal.com-ը:

«Եվա Կարնեի՞րո: Դուք կարող եք հարցեր տալ, և մենք չենք կարող Ձեզ խանգարել, բայց դուք չեք կարող ստիպել ինձ պատասխանել, և ես չեմ պատասխանի»,- նշել է Մոուրինիոն:

Ժոզե Մոուրինիոն քննադատության է ենթարկել բժշկական խմբի գործողությունները` Անգլիայի առաջնության առաջին տուրի «Սուոնսիի» հետ խաղում: Պորտուգալացին համարում է, որ Եվա Կարնեիրոն և նրա կոլեգաները չպետք է դուրս գային դաշտ Էդեն Ազարին օգնելու համար, քանի որ վերջինիս վնասվածքը լուրջ չէր:

Երկրպագուների մեծ մասը, Ֆուտբոլային բժիշկների ասոցիացիան և Արսեն Վենգերն աջակցել են Կարնեիրոյին, ինչի համար բժիշկն իր շնորհակալությունն է հայտնել Ֆեյսբուքում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս