
Սնեյդերը հայտնվել է «Յուվենթուսի» թիրախում

Football Italia-ն հայտնում է, որ Թուրինի «Յուվենթուսը» հետաքրքրվում է «Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի տրանսֆերով: Թուրինցիները, ձեռք բերելով Սնեյդերին, ցանկանում են ուժեղացնել հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքը:
Սնեյդերը թուրքական ակումբի հետ ունի գործող պայմանագիր, որի ժամկետը լրանում է 2016 թվականի ամռանը:
Սիրարփի Աղաբաբյան