
«Յուվենթուսը» պատրաստ է Իսկոյի համար «Ռեալին» առաջարկել 40 մլն եվրո

23-ամյա իսպանացին հանդիսանում է Արթուրո Վիդալի փոխարինման հիմնական թեկնածու: «Յուվենթուսն» Իսկոյին հետևում է հուլիսից և հիմա պատրաստ է անցնելու որոշակի գործողությունների:
Ինչպես հաղորդում է AS-ը, «Ծեր սենյորան» մոտ ժամանակները կառաջարկի մադրիդցիներին 40 մլն եվրո: Կիսապաշտպանի համար «Յուվենթուս» տեղափոխվելը կարող է նշանակել՝ երաշխավորված տեղ հիմնական կազմում:
Իսկոն 2013թ. «Ռեալ» է տեղափոխվել Մալագայից` 30 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը