Բաժիններ՝

Լուիս Էնրիկե. «Եթե աշխարհում կա 1 թիմ, որը կարող է նման հաշվից հետո հաղթել պատասխան խաղում, ապա դա Բարսան է»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Ատլետիկ Բիլբաոյից» կրած ջախջախիչ պարտությունից հետո վստահեցրել է, որ իր թիմը կարող է փոխել ստեղծված իրավիճակը:

«Սա դեռ առաջին հանդիպումն էր: Իհարկե, ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթել Սուպերգավաթը: Եթե աշխարհում կա 1 թիմ, որը կարող է նման հաշվից հետո հաղթել պատասխան խաղում, ապա դա «Բարսան» է: Վերականգնվելու համար մենք ունենք 3 օր: Ես պետք է փոփոխեմ մեկնարկային կազմը:

«Բարսելոնան» արդարացումներ չի փնտրում: Մենք պարտվեցինք, քանի որ բազմաթիվ սխալներ գործեցինք: Ես երբեք հեշտ հաղթանակ չեմ տարել «Ատլետիկի» նկատմամբ» ,-Էնրիկեի խոսքերն է մեջբերում կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31