
Ամերիկյան Patriot համակարգերը դուրս կբերվեն Թուրքիայից

ԱՄՆ-ը ու Գերմանիան Թուրքիայի հարավից դուրս կբերեն Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը սպառնալիքների գերագնահատումից հետո, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ-ը, Գերմանիան ու Նիդեռլանդները Patriot համակարգերը տեղակայել էին Թուրքիայում 2013թ., որպեսզի պաշտպանեն ՆԱՏՕ-ի իրենց դաշնակցին Սիրիայի տարածքից արձակվող հրթիռակոծություններից:
Հոլանդացիներն ավելի վաղ ավարտել էին իրենց առաքելությունը, նրան փոխարինել էին իսպանացի զինվորականները:
Ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը կվերադարձվեն ԱՄՆ-ին հոկտեմբերին, երբ կավարտվի առաքելության մանդատը:
«Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն հակված են աջակցել Թուրքիայում տարածաշրջանային կայունությունն ու անտվանգությունը: Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է վերադարձնել Patriot-ները Թուրքիա մեկ շաբաթվա ընթացքում»,- ասվում է համատեղ թուրք-ամերկյան հայտարարության մեջ:
Գերմանիայի առաքելությունը ավարտվում է հունվարին , ու երկրի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով՝ Բեռլինը չի խնդրի խորհրդարանին շարունակել առաքելության աշխատանքը:
Գերմանիայի պաշտպանության նախարարությունում բացատրել են, որ նման քայլը կապված է այն բանի հետ, որ այսօր չկա Սիրիայի կողմից Թուրքիայի վրա հարձակման սպառնալիք: