Կառավարությունը կընդունի ԵՏՄ-ի հերթական համաձայանգիրը

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում որոշում կընդունի միանալ ԵՏՄ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» համաձայնագրին:

Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կառավարությունների ու Կենտրոնական բանկերի միջև այս համաձայնագիրը կնքվել էր 2014 թվականի դեկտեմբերի 23-ին:

ՀՀ կառավարությունը արձանագրության կնքումը համարում է նպատակահարմար՝ ԵՏՄ անդամ երկրների ֆինանսական շուկաները վերահսկող մարմինների հետ տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ֆինանսական կազմակերպությունների կոնսոլիդացված վերահսկողության շրջանակներում արդյունավետ համագործակցության ապահովման, ինչպես նաև ֆինանսական շուկաների կարգավորման դաշտի հարմոնիզացիայի համար:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31