«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Վարդան Հովհաննիսյանը քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց, թե իրենք քաղաքացիական անհնազանդություն են սկսում՝ պահանջելով ազատ արձակել բերման ենթարկված իրենց ընկերներին: Նրանք վազելով գնացին դեպի Վազգեն Սարգսյանի անվան փողոց՝ փորձելով փակել փողոցը, սակայն ոստիկանների հետ բախումներ եղան, և նրանց չհաջողվեց իրականացնել այն:
Այս տարվա հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը կազմել է 4.2%։
Ռուսական իշխանություններին մոտ կանգնած շրջանակներում կտրականապես դեմ են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրականացմանը: 168.am-ին հասած տեղեկություններով՝ խնդիրը շատ պարզ է՝ ԵՏՄ գործընկերները չեն ընկալում, օրինակ, որ եթե ԵՏՄ նախագահների հանդիպում լինի, ով է ներկայացնելու Հայաստանը՝ նախագա՞հը, որ փոփոխություններից հետո արդեն չի լինի պետության գլուխը, թե՞ վարչապետը, ով նույնպես սահմանափակված կլինի միանձնյա որոշումներ կայացնելու առումով և ցանկացած պահի ԱԺ-ն կկարողանա անվստահություն հայտնել նրան:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ Հանրապետության հրապարակից ոստիկանները բերման ենթարկեցին «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր փետրվարի 19-ին Երևանի Արմենակյան փողոցում տեղի ունեցած վթարի գործով առաջին դատական նիստը:
Քիչ առաջ Հանրապետության հրապարակից ոստիկանները բերման ենթարկեցին «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանին:
Ֆուտբոլիստի տեղափոխման միակ արգելքը տրանսֆերային պատուհանի մոտալուտ փակումն է: Պորտուգալացուն վաճառելու դեպքում «Ռեալը» գրեթե ժամանակ չի ունենա նրա փոխարինողին գնելու համար:
«Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի տեղեկացմամբ, քաղաքացու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք`աջից, թոքի վնասումով և աջ վերին վերջույթի կտրած վերքեր:
Աֆղանստանի փոխնախագահ Աբդուլ Ռաշիդ Դուստումը ընկել է «Թալիբան» շարժման զինյալների թակարդը, պատասխան օպերացիայի հետևանքով 8 ահաբեկիչ ոչնչացվել է, ավելի քան 10 զինյալ ձերբակալվել է:
Ֆրանսիական «Ազգային ճակատի» հիմնադիր Ժան-Մարի Լե Պենին երեկ հեռացրել են կուսակցության շարքերից: Ինչպես նշում է Le Figaro-ն, կուսակցության գործադիր կոմիտեի նիստին չեն մասնակցել Մարին Լե Պենն ու նրա տեղակալ Ֆլորիան Ֆիլիպոն:
Մակեդոնիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հազարավոր անօրինական ներգաղթյալների դեմ, ովքեր փորձել են երկիր մուտք գործել հարևան Հունաստանից:
Իսպանական «Ռայո Վալյեկանոն» հետաքրքրվում է մոսկովյան «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզով: Ակումբը «Սպարտակին» առաջարկել է 500 հազար եվրո 25-ամյա ֆուտբոլիստի 1-ամյա վաձակալման համար, սակայն մերժում է ստացել:
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում անձնավորված գնահատականներ է հնչեցրել ՀՀ ԱԺ նախագահի հասցեին` նշելով, թե չկա այնպիսի տարբերակ, որ սահմանադրական հանրաքվեն կայանա սեպտեմբերին։
Օգոստոսի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-26-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ադրբեջանում պետական մեղադրող Ռամզան Խադիևը, այսօր հանդես գալով լրագրող Խադիջա Իսմայլովայի դատական նիստում, պահանջել էվերջինիս դատապարտել 9 տարվա ազատազրկման, հայտնում է Turan-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1-ն հայտարարել է երկրում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման օր, հայտնում է Reuters-ը:
Օգոստոսի 16-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2006 թ. ծնված Գոռ Կ.-ն և 2014 թ. ծնված Սոֆիա Կ.-ն:
Երեկ երեկոյան Փոքրաշեն համայնքում շարժական տնակի անիվ փչելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն: Ինչի հետևանքով Գյումրու բնակիչ Ռուբեն Հակոբյանը ստացել է բազմակի կոտրվածքներ և այրվածքներ: Վերջինս տեղափոխվել է Գյումրի Բժշկական կենտրոն:
Ըստ վկայի՝ իրեն լուսանկարներ են ներկայացրել, ինքը որևէ մեկին չի ճանաչել, համեմատության մեջ ասել է, թե նրանցից մոտավորապես որն է նման իր ուղևորներին: Նույնիսկ մի անգամ «քրեականի տղերքը» բարկացել են իր վրա: Հարցին՝ արդյոք նախաքննության ընթացքում իրեն ստիպե՞լ են գրել, որ լուսանկարում պատկերվածներից մեկը եղել է իր ուղևորը, վկան բացասական պատասխան տվեց:
Հանձնաժողովն առաջարկել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ նշանակել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ հանդիպմանը հայտարարել է ռուսական գազի տրանզիտի ծավալն ավելացնելու հնարավորության մասին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայությունը Սոչիի օդանավակայանում առգրավել է 200 կգ թառափ, որը Հայաստանից արտահանել է «Արարատ իշխան» ԲԲԸ-ն: Ձկան ամբողջ խմբաքանակն այրվել է:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ-Գյումրի (Տրանշ 3) ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հետաքրքրություն են ներկայացրել մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ Չինաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և Հայաստանից:
Օգոստոսի 20-ին, ժամը 15.30-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցի թիվ 2/4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Մերձավանի խճուղու, Փարաքար գյուղի Նաիրի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Ռ. Գասպարյան, Հ. Աբրահամյան, Մարտի 8-ի, Մայիսյան, Սուրբ Հարություն, Խորհուրդների, Կոմունայի, Այգեստանի, Ռ. Արշակյան, Սևանի, Թամանցիների փողոցների ջրամատակարարումը:
Իսպանիայի հավաքականի հարձակվողը հուսով է, որ տիտղոսներ կնվաճի պորտուգալացի մասնագետի ղեկավարությամբ:
ՀՀ և ԼՂՀ ֆինանսների նախարարությունների հարկային մարմինների միջև համագործակցությունը սկիզբ է դրվել երկու կառույցների ստեղծման առաջին իսկ օրվանից: Համագործակցության շրջանակում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ աշխատանքային խմբերի միջև:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստվում է Աերոտիեզերական ուժերի լայնամասշտաբ զորավարժությունների:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարվել է 45 մլն եվրո: Չորեքշաբթի արգենտինացին հաջողությամբ անցել է բժշկական զննությունը, իսկ հինգշաբթի ստորագրել է չորսամյա պայմանագիր: Գործարքի արժեքը կազմել է 45 մլն եվրո:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) հայտարարել է, որ Թուրքիայի Դերսիմ նահանգն ինքնավար մարզ է՝ նախօրեին անցակետեր տեղադրելով մարզի հիմնական մայրուղում, գրում է քրդական rudaw.net-ը: