
Կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-26-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 22-25-ին կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 23-26-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի օգոստոսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.20C (2001 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.70C (1977 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.90C