
Ֆաբիու Կոենտրաուն խնդրել է «Ռեալին» բաց թողնել իրեն

Պորտուգալացի պաշտպանի գլխավոր հավակնորդը Միլանի «Ինտերն» է:
Ֆաբիու Կոենտրաուն վնասվածք է ստացել հուլիսի սկզբին և բաց է թողել մարզումների մեծ մասը` նոր մարզիչ Ռաֆա Բենիտեսի ղեկավարությամբ: Cadena SER-ի տեղեկությամբ, 27-ամյա ֆուտբոլիստն այս շաբաթ դիմել է «Ռեալի» ղեկավարությանը` իրեն բաց թողնելու խնդրանքով:
La Gazzetta dello Sport-ը նշում է, որ պորտուգալացին որոշել է փոխել ակումբն այն բանից հետո, երբ «Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստացել է նրան երաշխավորված տեղ հիմնական կազմում:
Ֆուտբոլիստի տեղափոխման միակ արգելքը տրանսֆերային պատուհանի մոտալուտ փակումն է: Պորտուգալացուն վաճառելու դեպքում «Ռեալը» գրեթե ժամանակ չի ունենա նրա փոխարինողին գնելու համար:
Կոենտրաուն «Ռեալում» խաղում է 2011թ.-ից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը