
Տնտեսական ակտիվությունն աճել է 4.2%-ով

Այս տարվա հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը կազմել է 4.2%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված զեկույցում, որտեղ ներկայացված են նախնական (շտապ հավաքագրված) ցուցանիշները։
Միևնույն ժամանակ, հուլիսին՝ հունիսի համեմատ, ՏԱՑ-ն աճել է 9.2%-ով։
Հիշեցնենք, որ հունվար-հունիսին ՏԱՑ-ը կազմել էր 3.8%: Այսինքն, պաշտոնական վիճակագրության համաձայն, տնտեսական ակտիվության աճի տեմպն ավելացել է։