
Քաշքշուկ և անհնազանդության կոչեր՝ Հանրապետության հրապարակում

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Վարդան Հովհաննիսյանը քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց, թե իրենք քաղաքացիական անհնազանդություն են սկսում՝ պահանջելով ազատ արձակել բերման ենթարկված իրենց ընկերներին: Նրանք վազելով գնացին դեպի Վազգեն Սարգսյանի անվան փողոց՝ փորձելով փակել փողոցը, սակայն ոստիկանների հետ բախումներ եղան, և նրանց չհաջողվեց իրականացնել այն:
Այս պահին մի քանի երիտասարդներ Հանրապետության հրապարակում այս ու այն կողմ են վազում՝ նրանց ետևից էլ՝ ոստիկանները: