Անդրեաս Ղուկասյանին բերման են ենթարկել
                                    Քիչ առաջ Հանրապետության հրապարակից ոստիկանները բերման ենթարկեցին «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանին: Նախաձեռնության անդամները այսօր բողոքի ակցիա էին հրավիրել, և Հանրապետության հրապարակ էին բերել մի քանի անվադողեր: Ոստիկանները զգուշացրին, որ անվադողերը Հանրապետության հրապարակում տեղադրելն անօրինական է, և կոչ արեցին հեռացնել դրանք, սակայն նախաձեռնության անդամները չենթարկվեցին նրանց կոչերին:
 
 
 
 
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    