Բաժիններ՝

«Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը Թուրքիայի Դերսիմի նահանգը ինքնավար մարզ է հռչակել

«Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) հայտարարել է, որ Թուրքիայի Դերսիմ նահանգն ինքնավար մարզ է՝ նախօրեին անցակետեր տեղադրելով մարզի հիմնական մայրուղում, գրում է քրդական rudaw.net-ը:

Կայքը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության անդամները վերահսկում մայրուղին ու ստուգում ճանապարհով ընթացող մեքենաները:

«Մենք պարտիզաններ ենք, պաշտպանում ենք մեզ ու մեր ազգն ու հռչակում ենք Դերսիմում դեմոկրատական ինքնավարություն»,- ասում է տեսանյութում ցուցադրված զինյալներից մեկը:

download download (2) download (1) 1862378_9 1862378_2

Տեսանյութը՝ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ