Բաժիններ՝

Իրանը լայնամասշտաբ ռազմական զորավարժություններ է սկսում

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստվում է Աերոտիեզերական ուժերի լայնամասշտաբ զորավարժությունների:

Այս մասին հայտնում է իրանական Fars News գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Աերոտիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Գաջիզադեին:
Նրա խոսքով՝  մասնավորապես, մոտ ապագայում բալիստիկ հրթիռների գործարկման լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն:

Օգոստոսի սկզբին Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Հասան Ֆիրուզաբադին արդեն հայտարարել է, որ Իրանը շարունակելու է հրթիռների փորձարկումները՝ համաձայն Իրանի այաթոլլա Ալի Խամենեի հրամանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ