Վալերի Օսիպյանը՝ Անդրեաս Ղուկասյանին բերման ենթարկելու մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ Հանրապետության հրապարակից ոստիկանները բերման ենթարկեցին «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանին:
Նախաձեռնության անդամները այսօր բողոքի ակցիա էին հրավիրել, և Հանրապետության հրապարակ էին բերել մի քանի անվադողեր: Ոստիկանները զգուշացրին, որ անվադողերը Հանրապետության հրապարակում տեղադրելն անօրինական է, և կոչ արեցին հեռացնել դրանք, սակայն նախաձեռնության անդամները չենթարկվեցին նրանց կոչերին:
Վալերի Օսիպյանի խոսքով՝ հավաքի կազմակերպիչներն ասել են, որ այդ «անվադողերը առնչություն են ունենալու հավաքի հետ»: Նա ասաց, որ իրենք տեղեկություններ ունեին, որ այդ անվադողերը պետք է այրեին Հանրապետության հրապարակում:
Նախաձեռնության անդամները, սակայն, մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք պատրաստվում էին այդ անվադողերով բեմ պատրաստել:
Ի դեպ, Անդրեաս Ղուկասյանի հետ բերման են ենթարկել նաև Սերգեյ Կյուրեղյանն ու Անդրանիկ Մարտիրոսյանը: