
Արազ Օզբիլիզը կարող է տեղափոխվել Իսպանիայի Լա Լիգա

Իսպանական «Ռայո Վալյեկանոն» հետաքրքրվում է մոսկովյան «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզով: Ակումբը «Սպարտակին» առաջարկել է 500 հազար եվրո 25-ամյա ֆուտբոլիստի 1-ամյա վաձակալման համար, սակայն մերժում է ստացել:
Ռուսական ակումբը պահանջում է 1 մլն եվրո, իսկ «Ռայո Վալյեկանոն» ժամանակ է վերցրել մտածելու համար: «Սպարտակը» չի շտապում բաժանվել Օզբիլիզից և քննարկում է միայն հայ կիսապաշտպանի վարձակալման տարբերակը: Արազն ինքը ցանկանում է փոխել ակումբը, քանի որ Դմիտրի Ալենիչևի թիմում բավարար խաղային պրակտիկա չի ստանում:
Ընթացիկ մրցաշրջանում Օզբիլիզը ոչ մի խաղ չի անցկացրել «Սպարտակի» կազմում: Հիշեցնենք, որ Արազ Օզբիլիզը երկար ժամանակ վերականգնվում էր ծնկի ծանր վնասվածքից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը