
Դանակահարություն՝ Գյումրիում

tsayg.am-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 20-ին` ժամը 16:35-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել ծակող-կտրող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացի: Վերջինս 1993 թվականի ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ` Ս. Ա.-ն է:
«Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի տեղեկացմամբ, քաղաքացու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք`աջից, թոքի վնասումով և աջ վերին վերջույթի կտրած վերքեր:
Ս.Ա.-ն ստացել է համապատասխան բժշկական օգնություն, այժմ ծանր կայուն առողջական վիճակով գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքի մասին ծանուցվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին: