
Դատախազը պահանջել է լրագրող Խադիջա Իսմայլովային դատապարտել 9 տարվա ազատազրկման

Ադրբեջանում պետական մեղադրող Ռամզան Խադիևը, այսօր հանդես գալով լրագրող Խադիջա Իսմայլովայի դատական նիստում, պահանջել էվերջինիս դատապարտել 9 տարվա ազատազրկման, հայտնում է Turan-ը։
Պետական մեղադրողի խոսքով՝ դատական հետաքննությունը ապացուցել է Իսմայիլովայի մեղքը բոլոր կետերով: Մեկնաբանելով դատախազի ելույթը` Իսմայիլովայի Ֆարիզ Նամազլըն ասել է, թե պաշտպանությունը համաձայն չէ դատախազի հետ ու պահանջելու է նրան արդարացնել:
Հիշեցնենք, որ լրագրող Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել էր 2014թ. սեպտեմբերի 5-ին Բաքվի օդանավակայանում Թբիլիսիից վերադառնալիս:
Նրան Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են Ադրբեջանի ՔՕ 179.3.2 հոդվածի (առանձնապես խոշոր չափերի դրամական յուրացում), 192.2.2 (անօրինական գործարարություն), 213.1 (հարկերից խուսափել) ու 308.2 (պաշտոնական լիազորությունների չարաշահում) հոդվածների հատկանիշներով:
Նշենք, որ Խադիջա Իսմայիլովան մշտապես եղել է Ադրբեջանի կառավարության թիրախում իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ բացահայտել է Ադրբեջանի իշխանական վերին օղակներում կաշառակերությունն ապացուցող փաստեր: