
Լուկաշենկոն պատրաստ է ավելացնել «Գազպրոմի» գազի տրանզիտը Բելառուսով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ հանդիպմանը հայտարարել է ռուսական գազի տրանզիտի ծավալն ավելացնելու հնարավորության մասին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք պատրաստ ենք հնարավորություն տալ «Գազպրոմին», եթե հարկավոր է, եթե Եվրոպան դրա կարիքն ունի, Բելառուսի տարածքով բնական գազի տրանզիտի համար»,- ասել է Լուկաշենկոն:
«Դուք պետք է բացարձակ համոզվեք այն բանում, որ սա ձեզ օտար տարածք չէ»,- հավելել է Լուկաշենկոն: