Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությանը:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 08.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում բախվել է մայթեզրի մետաղյա հենասյանը:
2015թ. Էռնա Յուզբաշյանի համար հոբելյանական է: Լրանում է երգչուհու բեմական գործունեության 35 տարին, որի առիթով նա հոբելյանական համերգներ կունենա ինչպես՝ Երևանում, Ստեփանավանում, Գյումրիում, Վանաձորում և Արցախում, այնպես նաև՝ Լոս Անջելեսում և Մոսկվայում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր և ծանոթացել նրա մոտակայքում նոր տեխնոլոգիաներով կառուցվող տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածներից մեկում տարվող աշխատանքներին:
WBO վարկածի 2-րդ միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 21-ին Հանովեր քաղաքում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տավուշի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների ձեռնարկած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Հովհաննես Գ.-ն:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.04.2015թ. թիվ 431-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները:
Վերջին շրջանում ողջ հայության թե՛ քաղաքական և թե՛ հասարակական բոլոր օղակների կողմից ամենաքննարկվող թեման Սահմանադրական բարեփոխումների հարցն է: Բազմամակարդակ քննարկումները, առողջ բանավեճերը, առաջարկությունները միայն կարող են նպաստել համապետական այս կարևորագույն նախաձեռնության կայացմանը:
Մենք հետաքրքրվեցին նաև՝ կա՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ «Լուսավոր Հայաստանը» արդեն պատկերացնում է համագործակցությունը: Ի պատասխան մեր հարցին՝ Մանեն ասաց, որ բոլոր այն ուժերի հետ, որոնք կկիսեն իրենց տեսլականը. «Իրականում, նախաձենության ստեղծման մասին երեկ ենք հայտարարել ու առանձնահատուկ անդրադարձ այդ հարցին չենք կատարել, բայց գաղափարով մենք համագործակցող և մասնակցային ուժ ենք լինելու»:
Բուժիչ հյութի ուժը բացատրվում է նրանով, որ այն բարձրացնում է իմունիտետը և նվազեցնում վատ խոլեստերինի մակարդակն օրգանիզմում: Այս բաղադրությունը ստուգված է շատ հիվանդների կողմից: Այն օգտագործելուց արդեն 2 շաբաթ անց ծանր հիվանդություն ունեցող մարդկանց մոտ վիճակի լավացում է նկատվում:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` սեպտեմբերի 15-ին, ժամը 11.00-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Հայկ Ա.-ն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է զեկույց՝ 2015 թ. հունիսի 23-ին և հուլիսի 6-ին տեղի ունեցած Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված խաղաղ ցույցի մասնակիցների մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անձնագրային բաժանմունքի անձնագրավարը, նույն անձնագրային բաժանմունքի պետի հանձնարարությամբ, կեղծ հիմքերով, քաղաքացի Մ. Պ.-ին հաշվառել է բնակչության պետական ռեգիստրում, իսկ հետագայում նրան տրամադրվել է կենսաչափական կեղծ անձնագիր և նույնականացման կեղծ քարտ:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 18.10-ի սահմաններում, 1979 թ. ծնված Մանվել Հակոբյանի վարած կոմբայնը Բռնակոթ-Բարձրավան ճանապարհի «Թիլատու» կոչվող տարածքում դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և կողաշրջվել ձորը:
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու հայտարարեց, որ Մարալիկում ՀՀԿ թեկնածուի օգտին ՀԷՑ-ի կտրոններ են բաժանվել:
27-ամյա աղջիկը որոնվում է որպես անհայտ կորած:
Այսուհետ, յուրաքանչյուր դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ը ոգեկոչելու և հարգելու է բոլոր ցեղասպանությունների զոհերին: Չնայած բանաձևը չի նշում որևէ կոնկրետ ցեղասպանություն՝ հայերից է կախված երաշխավորել, որ իրենց ցեղասպանությունը ընդգրկված լինի ՄԱԿ-ի այդ օրվա պաշտոնական հիշատակություններում: Ոչ ոք չի զարմանա, եթե թուրքական կառավարությունը փորձի խափանել նման հայկական ջանքերը…
Փոխվարչապետը նկատեց, որ Deloitte & Touche ընկերությունն աշխարհի հինգ խոշոր ընկերությունների մեջ է, որ խորհրդատվություն է տալիս էներգետիկ ոլոտում, և 4 ընկերությունների մեջ է, որ աուդիտ է իրականացնում:
«ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցության մաս, որովհետև երբ Արցախը հակամարտող կողմ չէ, մենք դառնում ենք տարածքային վեճի մասնակից՝ Ադրբեջան-Հայաստան, միջնորդներ և այլն, ու պատկերը փոխվում է: Այդ պարագայում՝ Հայաստանը հանդես է գալիս որպես անվտանգության երաշխիք»:
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Սաքվարելիձեն նշանակվել է Օդեսայի մարզի գլխավոր դատախազ: Այս մասին հայտնել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին նրան պաշտոնապես ներկայացնելիս:
ՀՆԱ կառուցվածքի մեջ գերակշռողը գյուղատնտեսության աճն է, որ ազատված է հարկումից, զվարճությունները, որ հաստատագրված վճարներով են հարկվում, և բնակարանների շինարարությունը, որտեղ նույնպես աճ չենք կարող ունենալ:
Արցախի մի խումբ հասարակական գործիչներ եւ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ սեպտեմբերի 15-ին հայտարարություն են ընդունել Ֆրանսիական Հանրապետության հետ «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ ստեղծելու մասին:
Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում գտնվող ռազմամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Habertürk հեռուստաալիքը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Հմայակ աբեղա Սահակյանը:
Նա խնդրեց չլսել մամուլին ու կրկնեց, որ օգտվում է պետական ինքնաթիռից, որից օգտվում են ՀՀ նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը:
«Տղաները շատ լավ հանդես եկան և դա հեշտ չէր: Առաջին խաղակեսում մենք չէինք կարողանում շատ պահեր ստեղծել, բայց մրցակցին էլ թույլ չէինք տալիս: Մեր դարպասին խփած գոլը կանոնների խախտումով էր:
Սեպտեմբերի 24-25-ը Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Հարցին, թե ի՞նչ լուծում կստանա «Քիմպրոմի» աշխատավարձերի պարտքի խնդիրը, Հ.Աբրահամյանը պատասխանեց, որ այդ հարցով զբաղվում են, «Քիմպրոմը» սեփական ձեռնարկություն է և պետք է սեփականատերը լուծում տա:
«Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 30/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու: