Բաժիններ՝

Սաակաշվիլին Օդեսայի մարզի գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացրել է վրացի Դավիթ Սաքվարելիձեին

Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Սաքվարելիձեն նշանակվել է Օդեսայի մարզի գլխավոր դատախազ: Այս մասին հայտնել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին նրան պաշտոնապես ներկայացնելիս:

«Այս մարդը մեծ գործեր է արել Վրաստանում: Մենք այստեղ ենք եկել եւ հավատով ու ճշմարտությամբ կծառայենք այստեղ»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Միևնույն ժամանակ, Սաքվարելիձեն չի հրաժարվի գլխավոր դատախազի տեղակալի իր պաշտոնից, այլ երկուսն էլ կհամատեղի, հայտնում է TASS-ը:

Դավիթ Սաքվարելիձեն Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի տեղակալ էր նշանակվել 2015թ. փետրվարի 16-ին:

Ավելի վաղ նա նմանատիպ պաշտոն էր զբաղեցրել նաև Վրաստանում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան շնորհել էր Ուկրաինայի քաղաքացիություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930