««Ոչ»-ի ճակատը ո՞վ է». Հովիկ Աբրահամյանը՝ սահմանադրական բարեփոխումների դեմ նախաձեռնության մասին

««Ոչ»-ի ճակատը ո՞վ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ արձագանքելով հարցին, թե ո՞ւր կհասնի «Ոչ»-ի ճակատը:

Այնուհետև շարունակեց. «Ես ի՞նչ իմանամ: Մեր գործերից պետք է հարցնես ինձ»:

Հարցին, թե ի՞նչ լուծում կստանա «Քիմպրոմի» աշխատավարձերի պարտքի խնդիրը, Հ.Աբրահամյանը պատասխանեց, որ այդ հարցով զբաղվում են, «Քիմպրոմը» սեփական ձեռնարկություն է և պետք է սեփականատերը լուծում տա:

Դիտարկմանը, որ նախարարները չեն արձագանքել իր հանձնարարությանը՝ ներկայացնել տնտեսական իրավիճակը և համաձայն չեն իր հետ, որ 4% աճ կա, վարչապետը հայտարարեց, որ բոլորը կիսում են իր տեսակետը, որ աճ կա: Ըստ նրա՝ լրագրողները ուրիշ տնտեսագիտությամբ են առաջնորդվում, թե ինչու մեր հասարակությունը վրա չի զգում աճը. «Լավ ապրելու համար պետք է լինի երկնիշ թիվ»: Նա նշեց, որ ամենակարևորն այն է, որ ապահովեն կայունություն: Նա ուշադրություն հրավիրեց, որ 4% աճը իր ասածը չէ, այլ վիճակագրական տվյալներն են:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի շուրջ ստեղված խառնաշփոթին ու սուբսիդավորմանը, վարչապետը վստահեցրեց, որ կառավարությունը փող ունի և վճարելու է, իսկ խառնաշփոթը լրագրողների հորինածն է: Նա նշեց, որ կառավարությունն իր վրա կվերցնի ազգաբնակչության բեռը, իսկ բիզնեսի ամբողջ բեռը չի վերցնի:

Տեսանյութեր

Լրահոս