Բաժիններ՝

Ինչու ՀՆԱ-ի աճը չի ավելացնում հարկային մուտքերը. Գագիկ Խաչատրյանը պարզաբանում է

«Վարչապետի հայտարարության և իմ ասածի միջև ոչ մի հակադրություն պետք չի փնտրել: Հարցը քննարկվել է ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստոմ, բնականաբար, հարց է առաջացել ԱԺ պատգամավորների կողմից՝ ՀՆԱ աճի տեմպերը եթե 4.5% ապահովվում է, ինչո՞ւ հարկային մուտքերը չեն ավելանում: Բնականաբար, մասնագետներից շատերի համար գաղտնիք չէ, որ հարկային մուտքերի վրա ՀՆԱ աճը չի կարող ազդեցություն ունենալ, առավել ևս, եթե խորանում ենք ՀՆԱ աճի մեջ»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Ըստ նրա՝ ՀՆԱ կառուցվածքի մեջ գերակշռողը գյուղատնտեսության աճն է, որ ազատված է հարկումից, զվարճությունները, որ հաստատագրված վճարներով են հարկվում, և բնակարանների շինարարությունը, որտեղ նույնպես աճ չենք կարող ունենալ: Գ.Խաչատրյանը հայտարարեց, որ իր պաշտոնավարման տարիներին հարկային մուտքերը 505 մլրդ-ից հասել են 1 տրլն 130-140 մլրդի:

Թե ինչո՞ւ այժմ չեն ավելանում հարկերը, Գ.Խաչատրյանը նշեց, որ բնականար, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, արտաքին աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների պատճառով չենք կարող ակնկալել ավելին, քան ունենք, իսկ բիզնես-տնտեսվարողների կառուցվածքի մեջ խորանալիս երևում է, որ կան բազմաթիվ խնդիրներ:

Նա նշեց, որ երբ վերլուծում են՝ աշխարհի բոլոր երկրներում գրեթե նույն միտումը կա, եվրոպական երկրներում ՀՆԱ-ն աճում է, բայց հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը նվազում է:

Կարդացեք նաև

Գ.Խաչատրյանը մտահոգություն հայտնեց որ ՀՀ-ում հարկային մուտքերն ավելի առաջանցիկ են աճում, քան անվանական ՀՆԱ աճի տեմպերը, որը նորմալ է, եթե հարաբերակցությունը լինի մեկ, բայց վերջին տարիներին երկուսից բարձր է գործակիցը:

Նախարարը հայտարարեց, որ բոլոր ոլորտներում, որտեղ արձանագրված է աճի տեմպ, ունենք հարկերի աճ, օրինակ՝ էներգետիկ, իսկ որտեղ շրջանառության ծավալների նվազում կա, օրինակ՝ հանքարդյունաբերությունը, ակնկալիքներ չենք կարող ունենալ:

«Չունենք ոլորտ, որը հարկային դաշտից դուրս է: Ինչո՞ւ կոշտ վարչարարություն չենք անում. մենք գտնում ենք, որ կոշտ վարչարարության դեպքում կունենանք բացասական երևույթներ: Կառավարելի վիճակում է գտնվում ամբողջ տնտեսական դաշտը»,- նկատեց Գ.Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս