Բաժիններ՝

Վաչե Գաբրիելյանը պարզաբանել է, թե ինչ հարցերի է պատասխանելու Deloitte & Touche-ն

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ի պատասխան ՀԷՑ-ի և աուդիտի շուրջ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցադրումների, հայտարարեց, որ Deloitte & Touche ընկերության կողմից խորհրդատվությունը հարցերի ավելի լայն շրջանակի կպատասխանի:

Ըստ նրա՝ պայմանագիրը զետեղված է ՀԾԿՀ կայքում, այն վերաբերում է ոչ միայն այն հարցադրմանը, թե հանձնաժողովի կայացրած որոշումը տվյալ պահին առկա տեղեկատվությամբ ճիշտ էր, թե ոչ, և ինչ կլինի հետևանքը, այլ ունի երկորդ և երրորդ փուլեր` թե արդյոք հնարավո՞ր է ճանապարհ գտնել օպտիմալացնելու և նվազեցնելու սակագները և լավացնելու ռազմավարությունը: Փոխվարչապետը նկատեց, որ Deloitte & Touche ընկերությունն աշխարհի հինգ խոշոր ընկերությունների մեջ է, որ խորհրդատվություն է տալիս էներգետիկ ոլոտում, և 4 ընկերությունների մեջ է, որ աուդիտ է իրականացնում:

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այդպիսով փոխվարչապետը հերքում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ աուդիտի վերջում պետք է քննարկվի գինը:
Ա.Մանուկյանը նշեց, որ այսօրվանից բանկերը մուծումերն անում են նոր գնով՝ 48 դրամով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս