Սեպտեմբերի 29-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունեց ՀՀ Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին աջակցող ԱՄՆ խորհրդատվական խմբին:
«Ես հանձնարական եմ տվել դատախազներին, որպեսզի նախաքննության ընթացքում կիրառելի դարձնեն հետևյալ կանոնը: Դա, ըստ էության կիրառելի էր և պետք է լիներ, բայց կիրառելությունը պետք է ապահովվի, որպեսզի ցանկացած անձ՝ մեղադրյալ կամ կասկածյալ, ում նկատմամբ ընտրվում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, որպեսզի ապահովեն, որ քննիչները անձնագիրը կարողանան վերցնել»,- այս մասին այսօր անդրադառնակով Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի դեպքին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Սևիլիայի» կողմից վարձակալված դորտմունդյան «Բորուսիայի» հարձակվող Չիրո Իմոբիլեն հաղորդել է, որ իր նախկին ակումբակից Հենրիխ Մխիթարյանը հետաքրքրվել է «Յուվենթուսով»:
«Նույն այդ հայտարարագրերում է հստակ նշված, որ թե՞ որպես զինվորական դատախազ, թե՛ առավել ևս որպես գլխավոր դատախազ ո՛չ ես, ո՛չ իմ կինը երբեք որևէ նվեր չենք ստացել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով իր հայտարարագրի վերաբերյալ հարցերին:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ ասաց, որ դրա մեջ ոչ մի նորություն չկար. «20 տարի առաջ էլ էին նույն բանն ասում, հիմա էլ»:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ, որի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ միգրացիոն խնդիրներ:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում «Բավարիան» ջախջախեց զագրեբյան «Դինամոյին» (5:0), «Չելսին» պարտվեց «Պորտուին» (1:2), իսկ «Արսենալը»` «Օլիմպիակոսին» (2:3):
Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասել է Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Բաքու փախած Վահան Մարտիրոսյանի զոքանչն ազատվել աշխատանքից:
Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ Սյունիքի մարզպետ սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանքը փոխելու վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Ինձ այսօր զեկուցեցին, որ նախաքննության մարմնից միջնորդություն ենք ստացել խափանման միջոցի փոփոխության հետ կապված՝ պայմանավորված նրանով, որ առերեսման արդյունքում ինչ-որ նոր հանգամաքներ են ի հայտ եկել: Այսօր ստացել ենք, կուսումնասիրենք: Գործը հսկող դատախազը կուսումնասիրի և իր վերաբերմունքը կցուցաբերի այդ հարցի կապակցությամբ»,- ասաց նա:
Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովն այսօր հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով ցուցաբերել ռազմական օգնություն, հայտնում է korrespondent.net-ը:
ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վ. Ի. Մատվիենկոյի հրամանով ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պարգևատրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի գործունեության մեջ մասնակցության և ԱՊՀ պետությունների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ներդրում ունենալու համար:
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը ձեռնտու է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Թուրքիային: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողներին ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է շուրջ 167 000 տոննա խաղող, որից 129 000 տոննան մթերվել է։
Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովն այսօր լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը արտասահմանում օգտագործելու որոշումը վերաբերում է Սիրիային:
Միջազգային դրամական փոխանցումների Western Union համակարգի նախագահ Հիքմեթ Էրսեկը հարցազրույց է տվել ռուսական «Վեդոմոստի» պարբերականին: Հարցազրույցի ժամանակ Հիքմեթ Էրսեկը անդրադարձել է նաև Հայաստանում համակարգի գործունեության դադարեցման հարցին:
Գոլերի հեղինակներն են՝ Կուինա՝ 1:0, Ժոզե Գոմես՝ 2:0, Ժոան Ֆիլիպե՝ 3:0, Կուինա 4:0, Ժոան Ֆիլիպե՝ 5:0, Ժոզե Գոմես՝ 6:0, Ռաֆայել Լեաո՝ 7:0:
Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամները միաձայն քվեարկել են ռուսական զորքերն արտերկրում օգտագործելու վճռի օգտին:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին դատական հայց է ներկայացրել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի դեմ, հայտնում է Interfax-ը:
Սեպտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց` այդ թվում շուրջ 160 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից:
«Հարգելի Քրիստինե՛ իմ, ավագանու և ողջ համայնքի բնակիչների անունից հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը նման գեղեցիկ ու հաճելի վերաբերմունքի համար և սիրով Ձեզ սպասում ենք մեր համայնքում: Թող Ձեր այս քայլը օրինակ ծառայի մյուսներին…… Սահմանը ամուր է, եթե թիկուքը գործում է»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայի նախագահը պետք է իշխանությունից հեռանա «կարգավորված անցումային գործընթացի» շրջանակում:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.07-ին ահազանգ է ստացվել, որ Վայեց ձորի մարզի Շատին գյուղի «Հոստուն» կոչվող տարածքում արջը հարձակվել է գյուղի բնակիչ` 1959 թ. ծնված Ս. Ա.-ի վրա:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Դեպքի վայրում է գտնվել նաև մարզպետը:
Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը սկսել է արտերկրում ռուսական զորամիավորումների օգտագործման մասին հարցի քննարկումը:
Առաջարկի արդյունքում Յունիբանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի բաժնետոմսեր, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 3.335 մլրդ ՀՀդրամ` բանկի կապիտալի մոտ 10%-ը:
Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, հազիվ թե նման հայտարարություններն արվում են՝ առանց հետագա քայլերը հաշվարկելու:
40-րդ օրվա հետ կապված տարբեր կարծիքներ կան: Երեխան ծնվում է և քառասուներորդ օրը չեն նշում, մարդու ծննդյան 40-րդ տարեդարձը նույնպես չեն նշում՝ մտածելով, որ ինչ-որ վատ բան պետք է լինի, և այդ ամենը կապում են ննջեցյալների քառասունքի հետ: Շատ թյուր կարծիք է տարածված, և մարդիկ այդ տարի պարզապես անտեսում են իրենց կյանքի այդ գեղեցիկ օրը, քառասուներորդ տարին:
ՍԱՊԾ ղեկավարը տնտեսավարողներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ ընդգծելով, որ մսամթերքի արտահանման սահուն ընթացքն ապահովելու համար մինչև սահմանին հասնելն է պետք համագործակցել Ծառայության մասնագետների հետ, անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալ փաստաթղթերի ձևակերման, սերտիֆիկացման գործընթացի և այլ հարցերի վերաբերյալ:
Ուշ երեկոյան կկայանա մոմավառություն` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի:
Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի ԳԱ-ի կայքին:
Միացյալ Նահանգները ամբողջությամբ աջակցում են ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ներդրմանը, որպեսզի ստուգեն կրակի դադարեցման ռեժիմի խախտման պնդումները Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի շփման գծի ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: