
Դավութօղլուն ու Ցիպրասը քննարկել են միգրացիոն ճգնաժամի խնդիրները

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ, որի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ միգրացիոն խնդիրներ:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ համագործակցությունը միգրացիոն խնդիրների լուծման նպատակով:
Հիշեցնենք, որ Հունաստանը դարձել է հիմնական տրանզիտային կետերից մեկը Մերձավոր արևելքի երկրներից Եվրոպա փախչողների համար, որոնք երկրում են հայտնվում Թուրքիայի միջոցով:
Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ը, Թուրքիայում ապաստան է գտել 2 մլն սիրիացի փախսատական:
Ցիպրասն ու Դավութօղլուն քննարկել են նաև երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, հայտնում է RIA Novosti-ն: