
Անվտանգության խորհուրդը թույլատրել է Պուտինին պատերազմ սկսել արտերկրում

Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամները միաձայն քվեարկել են ռուսական զորքերն արտերկրում օգտագործելու վճռի օգտին: Այդկերպ, նրանք բավարարել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքը, որն ավելի վաղ ներկայացվել էր խորհրդարանին, հայտնում է mk.ru-ն:
ՌԴ նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովը ընդգծել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի օպերացիան Մերձավոր արևելքում կսահմանափակվի ժամանակով: Ժամանակային շրջանակները, ինչպես նաև սպառազինությունների տեսակն ու քանակությունը նա չի հայտնել:
Կրեմլի մամլո ծառայությունն այսօր տեղեկացրել էր, որ Վլադիմիր Պուտինը երկրի խորհրդարանի վերին պալատի քննարկմանն է ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի կոնտինգենտը արտերկրում օգտագործելու մասին հարցը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ խորհրդարանի վերին պալատի ընձեռած այդ իրավունքից Պուտինն օգտվել էր 2014թ. մարտի 1-ին, երբ նրան թույլատրվեց ՌԴ ԶՈՒ-ն օգտագործել Ուկրաինայի տարածքում:
Ավելի ուշ Դաշնային խորհուրդը Պուտինի խնդրանքով չեղյալ էր հայտարարել իր վճիռը: