
ՌԴ-ն քննարկում է բանակը երկրի սահմաններից դուրս օգտագործելու հարցը

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը սկսել է արտերկրում ռուսական զորամիավորումների օգտագործման մասին հարցի քննարկումը:
Այս մասին նիստի սկզբում հայտարարել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սենատորները այդ հարցի քննարկման օգտին քվեարկել են մամուլի համար փակ ռեժիմում:
Թե աշխարհի ինչ շրջանների մասին է խոսքը, չի նշվում: Հարցը օրակարգում ներառվել է պաշտպանության ու անվտանգության կոմիտեի առաջարկով:
Ինչպես նշել է Մատվիենկոն, հարցի քննարկման ժամանակ արգելվում է օգտագործել լուսանկարչական սարքեր, հեռախոսներ, ռադիոկապ, ինչպես նաև ձայնագրող սարքեր: