Բաժիններ՝

Եթե Ասադը չափազանց արագ հեռանա, դա կարող է հանգեցնել «պայթյունի». Ջոն Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայի նախագահը պետք է իշխանությունից հեռանա «կարգավորված անցումային գործընթացի» շրջանակում:

Մինչ այդ ԱՄՆ-ը պնդում էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է անհապաղ հեռանա, սակայն Քերին խոստովանել է, որ դա կարող է ավելի վատացնել ու խորացնել իրավիճակը:

«Եթե Ասադը չափազանց արագ հեռանա, դա կարող է հանգեցնել «պայթյունի», որը երկիրը կզրկի ցանկացած հասարակական կյանքից»,- կարծում է նա:

«Մեզ հարկավոր է աստիճանական անցում, ղեկավարելի անցում, որպեսզի չլինի հատուցման, կյանքից զրկվելու, վրեժի վախ»,- ասել է Քերին:

Նա նաև հայտարարել է, որ Սիրիայի ղեկավարությունը պետք է փոխվի «խելամիտ ժամանակում», սակայն չի նշել, թե խոսքը ինչ ժամանակի մասին է:

Բացի այդ՝ ԱՄՆ պետքարտուղարը կանխատեսել է, որ Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գցել խճճված վիճակի մեջ:

«Եթե նա կանգնի Ասադի, Իրանի ու «Հեզբոլլահի» կողքը, ապա շատ լուրջ խնդիրներ կունենա տարածաշրջանի սուննի երկրների հետ: Դա նշանակում է, որ նա կարող է հեշտությամբ դառնալ սունիի ջիհադիստների թիրախ»,- ասել է Քերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս