Բաժիններ՝

Ռուսաստանի ԶՈՒ-ն արտասահմանում օգտագործելու որոշումը վերաբերում է Սիրիային. Սերգեյ Իվանով

Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովն այսօր լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը արտասահմանում օգտագործելու որոշումը վերաբերում է Սիրիային:

«Առաջինը ու երևի թե ամենակարևորը՝ դա Սիրիային է վերաբերում, ու խոսքը ոչ թե ինչ-որ արտաքին քաղաքական նպատակների մասին է, ինչ-որ հավակնությունների բավարարման, ինչի մեջ մեզ մշտապես մեղադրում են մեր արևմտյան գործընկերները, այլ խոսքը բացառապես Ռուսաստանի ազգային հետաքրքրությունների մասին է»,- ասել է Իվանովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամները միաձայն քվեարկել են ռուսական զորքերն արտերկրում օգտագործելու վճռի օգտին: Այդկերպ, նրանք բավարարել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքը, որն ավելի վաղ ներկայացվել էր խորհրդարան:

Կրեմլի մամլո ծառայությունն այսօր տեղեկացրել էր, որ Վլադիմիր Պուտինը երկրի խորհրդարանի վերին պալատի քննարկմանն է ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի կոնտինգենտը արտերկրում օգտագործելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ խորհրդարանի վերին պալատի ընձեռած այդ իրավունքից Պուտինն օգտվել էր 2014թ. մարտի 1-ին, երբ նրան թույլատրվեց ՌԴ ԶՈՒ-ն օգտագործել Ուկրաինայի տարածքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930