Բաժիններ՝

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծմանը

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագրին կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ կառավարության հաղորդագրությունը:
«Ընդունել տվյալ հարցի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կառավարության վճռի նախագիծը»,- ասվում է ՌԴ կառավարության որոշման մեջ:

Փաստաթուղթը ներկայացվելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանն ու Բելառուսն աշխատում են համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031