Բաժիններ՝

Սիրիայում հայ կին է սպանվել. arevelk.am

Սիրիայում տարեց հայուհի է սպանվել՝ Յագուբիեի մոտ գտնվող Ժըսր Ալ Շուղուրի շրջանում։

Ինչպես տեղեկացնում է «Արևելքը», տեղեկությունը տարածվել է «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման գործունեությունը դատապարտող ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ սպանված հայուհին Մարի Մուսա Փանոսն է, և պատերազմի ամենաթեժ պահերին անգամ հրաժարվել է լքել իր տունն ու հեռանալ վտանգավոր շրջանից:

«Ալ- Նուսրայի ճակատ»-ի ահաբեկիչները կրակ են բացել հայ կնոջ վրա, որն ավելի ուշ մահացել է: Սպանված Մարի Փանոսը 60 տարեկան էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս