Բաժիններ՝

Վիեննայում ավարտվել է Լավրովի ու Քերիի հանդիպումը

Վիեննայում ավարտվել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խորհրդատվությունները: Հանդիպումը տևել է մեկուկես ժամ ու անցկացվել է փակ դռների հետևում:

Այդ ընթացքում երկու երկրների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը:

Լավրովի ու Քերիի հանդիպումն սկսվել է առանձին, հետո նրանց են միացել նաև պատվիրակությունների ներկայացուցիչները: Սա ՌԴ արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի առաջին հանդիպումն է Սիրիայում ռազմատիեզերական օպերացիայից ի վեր, գրում է TASS-ը:

Օրվա երկրորդ կեսին Լավրովը բանակցություններ է վարելու Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Թուրքիայի իր գործընկերների հետ, ինչպես նաև մասնակցելու է «մերձավորարևելյան կվարտետի» նիստին: Այդ հանդիպումն առաջարկել է անցկացնել Ռուսաստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս