Բաժիններ՝

Ադրբեջանական SOCAR-ը նոր գազատար է կառուցել Արևելյան Վրաստանում

SOCAR (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) ընկերությունը գազատար է կառուցել Արևելյան Վրաստանում: Նոր գազատարը բացել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն SOCAR Georgia-ի ներկայացուցիչների հետ Մանավի գյուղում: Այս մասին հայտնում է Sputnik-Georgia-ն՝ հղում կատարելով Վրաստանի էներգետիկայի նախարարությանը:

Մանավիում ավարտվել է գազաֆիկացումը՝ կառուցվել է 39 կմ-անոց միջին ճնշման գազատար: Արդյունքում 1200 պոտենցյալ բաժանորդ կարող են միանալ ընդհանուր գազային ցանցին:

Բացի այդ՝ Կալաձեն այցելել է նաև Պատար, Դիդի Չաիլուրի ու Տոխլիաուրի գյուղեր, որտեղ ևս նոր գազատար է կառուցվել:

Այդ գյուղերի գազաֆիկացման համար կառուցվել է 45,1 կմ-անոց գազատար:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ SOCAR Georgia-ն կառուցել է Վրաստանում 5,150 հազար կմ գազատար ու գազով է ապահովել 207,989 հազար բաժանորդի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս