
«Լիվերպուլ»-«Ռուբին» 1:1. Ես 90 տոկոսով բավարարված եմ «Ռուբինի» հետ խաղից. Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Ռուբինի» հետ խաղի վերաբերյալ (1:1):
«Սա հաստատ ձանձրալի խաղ չէր: Այն շատ հետաքրքիր ստացվեց: Ես կնշեի, որ մեր դեմ որակյալ թիմ էր խաղում:
«Ռուբինին» շատ օգնեց արագ խփած գնդակը: Բայց հետո հեռացումը եղավ, որը թույլ տվեց մեզ առավելություն ունենալ:
Մենք պետք է ավելի շատ պահեր ստեղծեինք: Պահեր մենք ունեին, բայց ավաղ չկարողացանք խփել:
Կարող եմ ասել, որ ես 90 տոկոսով բավարարված եմ խաղից: Սա ամենավատ օրը չէ իմ կյանքում, բայց մեզ դեռ պետք է շատ աշխատել»,- ասել է Կլոպը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը