Արայիկ Հարությունյանն ընդունել է Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի ևբնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությանը:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկու հանրապետությունների էներգետիկ համակարգերի զարգացման հեռանկարներին և միջկառավարական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երվանդ Զախարյանը վարչապետին ներկայացրել է ՀՀ էներգետիկ համակարգի ներկա իրավիճակը և խնդիրները: Նանշել է ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունից բխող ծրագրերի մասին՝ընդգծելով էներգիայի վերականգնվող աղբյուրների տված հնարավորությունները:
ՀՀ էներգետիկայի և բնականպաշարների նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև ջերմաէլեկտրակայանի և ատոմակայանի նոր բլոկիկառուցման նախապատրաստական աշխատանքների և այլ միջոցառումների վերաբերյալ: Վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրերին ներկայացնելով Արցախի Հանրապետության էներգետիկհամակարգի հաջողությունները, մարտահրավերներն ու ծրագրերը՝ ոլորտի զարգացման գործում կարևորել է շարունակական ներդրումների ապահովման նշանակությունը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Արցախըշարժվում է բացառապես վերականգնվող աղբյուրների հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացման ուղով, որին զուգահեռ ինտենսիվ կերպով աճում է նաև սպառման պահանջարկը: «Տնտեսական խոշոր ծրագրեր ենք իրագործում, որոնք տարեցտարի մեծացնում են էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկը:
Այդ պատճառով հանրապետության էլեկտրաէներգիայի ինքնաբավությունը ցանկալի մակարդակի վրա պահելու համար շարունակաբար ավելացնում ենք նաև նոր կառուցվող ՀԷԿ-երի քանակը: Ինչպես տեսնում ենք, ունենք զգալի հաջողություններ այս բնագավառում, իսկ հետագա ծրագրերը խոստանում են զարգացման նոր հնարավորությունների իրացում: Այդ տեսանկյունից, ողջունելի է Հայաստանի և Արցախի հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը, ինչը թույլ է տալիս պարբերաբար իրականացնել փորձի փոխանակում, արդիականացնել Արցախի էներգետիկ համակարգը և բարձրացնել դրա հուսալիության աստիճանը»,- նշել է վարչապետ Հարությունյանը:
Գոհունակություն հայտնելով կայացած հանդիպման արդյունքներից՝ երկու կողմերը պատրաստակամություն ենհայտնել շարունակել սերտ համագործակցությունը ոլորտի զարգացման ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, էկոնոմիկայի նախարար ԱնդրանիկԽաչատրյանը և ՀԾՏՄԿՀ նախագահ Լևոն Մնացականյանը: