Բաժիններ՝

ԵՄ-ի ազատ առևտուրն Ուկրաինայի հետ չի վնասի Ռուսաստանին. Մերկել

Ուկրաինայի ու Գերմանիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Գերմանիան ցանկանում է շարունակել տնտեսական հարաբերություններ կառուցել Ուկրաինայի ու Ռուսաստանի հետ, հայտարարել է Գերմանիայի կանցլերը՝ հանդես գալով Բեռլինում անցկացվող գերմանա-ուկրաինական համաժողովում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան լավ տնտեսական հարաբերություններ ունենա Եվրամիության, Գերմանիայի, միևնույն ժամանակ, Ռուսաստանի հետ»,- ասել է Գերմանիայի կանցլերը:
Նրա խոսքով՝ համեմատաբար էժան ու որակյալ աշխատուժը Ուկրաինան գրավիչ է դարձնում արևմտյան ներդրումների համար:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, ով նույնպես ներկա էր համաժողովին, հայտարարել է, թե վերջին ամիսներին երկրում տնտեսական վիճակն սկսել է կարգովորվել, սակայն հավելել է, որ բարեփոխումների համար Ուկրաինային հարկավոր է Եվրամիության օգնությունը:

Մերկելն ու Յացենյուկը այսօր ստորագրել են համաձայնագիր գերմանա-ուկրաինական առևտրային պալատի ստեղծման վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս