Շիրակի մարզում եղջերավրորների մետ դեղնախտի համաճարակ կա՞
Մի քանի օր է՝ «Ասպարեզի» խմբագրությունը Շիրակի մարզի տարբեր գյուղական համայնքներից ահազանգ է ստանում այն մասին, որ խոշոր եղջերավորների մոտ նկատվում են տարօրինակ ախտանիշներ: Անասնատերերի հավաստմաբ, խոշոր եղջերավորների մոտ առկա է քաշի կորուստ, կաթնատվության կտրուկ նվազում: Գյուղաբնակները մեզ հետ ունեցած զրույցում նշում էին, որ խոշոր եղջերավորների մոտ կասկածում են դեղնախտ հիվանդությունը:
«Ասպարեզը» անասնատերերի ահազանգերի հիման վրա փորձել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից ճշտել, թե Շիրակի մարզում կա՞ արդյոք նման խնդիր: Գյուղվարչության գյուղատնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Պետրոսյանը նշեց, որ մարզում ինֆեկցիայի ախտանիշ չկա:
-Դեղնախտի ինֆեկցիայով հնարավոր է, որ խոշոր եւ մանր եղջերավորները վարակվեն: Այդ հիվանդության ժամանակ անասունների աչքերը դեղին գույն են ստանում, որը այս պահին մարզում բացառվում է,-ասաց բաժնի գլխավոր մասնագետը:
Գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնից նաեւ տեղեկացրեցին, որ այս պահին մարզի բոլոր գյուղական համայնքներում ընթանում են սիբիրախտի եւ խշխշան պալարի դեմ պատվաստումներ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: