ԱՄՆ Քալիֆորնիայի Մաքլելան-Փալոմարի օդանավակայանում նոյեմբերի 18-ին ուղղաթիռ է կործանվել, որի հետեւանքով մահացել է երկու մարդ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանն այս գործարքն ավարտելու իր վճռական դերակատարման համար: Շարունակելու ենք աշխատել ՀՀ կառավարության հետ, խրախուսելով ներդրումներն ու նոր գործարքները»:
Daily Mail-ը հրապարակել է առաջին տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ահաբեկիչները ներխուժում սրճարան ու կրակում մարդկանց վրա: Այդ ամենն արձանագրել է սրճարանի անվտանգության տեսախցիկը: Նշվում է, որ սա առաջին համանման տեսագրությունն է:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, թե Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ակնհայտ է դարձել, որ միայն համատեղ ուժերով է հնարավոր պայքարել ահաբեկչության դեմ: Նրա խոսքով՝ ժամանակն է, որպեսզի ամբողջ աշխարհը միանա ԻՊ-ի դեմ պայքարին: Նա նշել է, որ զինյալները տարբեր երկրներից մեկնում են Սիրիա և Իրաք, այնուհետև վերադառնում են հայրենիք:
Համացանցում ԻՊ-ի կողմից տարածվել է մի տեսնայում, որտեղ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների հնարավոր կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը զենքը ձեռքին կոչ է անում մուսուլմաններին միանալ իրեն միանալ ու գնալ դեպի «հաղթանակ»
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Ջեյմս Կոմին՝ ելույթ ունենալով Նյու-Յորքում տեղի ունեցած կիբերհանցագործությունների կոնֆերանսում, հայտարարել է, որ «Իսլամական պետության» զինյալների կողմից օգտագործվող կոդավորման մեթոդներն իր ղեկավարած կառույցին կանգնեցրել են փակուղու առջև: Նրա խոսքով, ՀԴԲ-ն հետևում է գրագրությանը՝ հավաքագրողների և պոտենցիալ ահաբեկիչների միջև, դատական որոշում ստանալուց հետո ուսումնասիրում է «ահաբեկիչներին կարեկցողների» նամակները:
Խաղաղ օվկիանոսում՝ Սողոմոնյան կղզիների ափերին, 7 մագնիդուտով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Հարցին, թե ի՞նչ ոլորտներում է տեսնում հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը, դեսպանը պատասխանեց, որ իրենք խրախուսում են, որպեսզի ամերիկացիներն այստեղ բոլոր ոլորտները դիտարկեն: Սակայն, նրա խոսքով, ամերիկացիների համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային ոլորտը:
Նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի «Բատակլան» թատրոն ներխուժած ահաբեկիչները ցանկացել են կապ հաստատել մի քանի հեռուստաընկերությունների հետ: lifenews.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին Humanite ամսագրին տված հարցազրույցում ասել է ահաբեկչությունից փրկված Ստեֆանը:
Բելգիական DH.be պարբերականը հրապարակել երեկ առավոտյան Փարիզի Սեն-Դենում ահաբեկչություն իրականացրած մահապարտ կնոջ լուսանկարը, ում, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ոստիկանները կարողացան նախքան պայթուցիկի գործի դնելը ոչնչացնել: Ըստ կայքի՝ նրա անունը Հասնա Աիթբուլահեն է, ով նոյեմբերի 13-ին Փարիզում 129 մարդու կյանք խլած ահաբեկչության կասկածյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդայի զարմիկն է:
«ԻՊ» տեսագրություն է տարածել, որտեղ դեռևս անհայտ տղամարդը ռումբը թաքցնում է բաճկոնի մեջ:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
«Սկզբից խնդրեցին սպասել, որպեսզի միացնեն հյուպատոսի հետ, հետո ուղղակի հայտարարեցին, որ ոչ մի բանով չեն կարող օգնել. «Կներեք մենք ոչ մի բանով չենք կարող օգնել, դուք ձեր կամքով եկած եք»… Հիմա երկու հարց. Ո՞ւմ, ինչի՞ և ո՞ր դեպքերի համար ենք մենք պահում դեսպանատներ, եթե նույնիսկ նման դեպքերում սեփական քաղաքացիներին «օգնել չեն կրնար»: Ու ի՞նչ է նշանակում «Ձեր կամքով եկած եք», բա ո՞ւմ եք օգնում, ում որ ծեծելո՞վ են բերել»:
«Եվրասիական երիտասարդական խորհրդարանի» նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը գրեթե մի ամիս առաջ Գյումրիում պարտվել է դատական գործը: Ինչպես հիշում եք, այս տարեսկզբին Անդրանիկ Նիկողոսյանին պատկանող «Առաջ Ռուսաստան-Հայաստան, Ռուս-Հայկական բարեգործական հիմնադրամին» Կարինե Ավդալյանը դատի էր տվել իր սեփականությունից վտարելու համար:
Հունիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր նշանակված Արմեն Հարությունյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամական փոխհարաբերությունների մասին լուրը երկար ժամանակ է, ինչ ամենատարբեր մեկնաբանություններով պտտվում է:
Մի պետություն, որը հերոսի կոչում է տալիս ահաբեկիչ Ռամիլ Սաֆարովին, ահաբեկչությունից խոսելու իրավունք՝ չգիտեմ որքանո՞վ ունի, մի պետություն, որը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ իր զինված ուժերում օգտվել է միջազգային ահաբեկիչների՝ Շամիլ Բասաեւի եւ մյուսների ծառայություններից, չեմ կարծում, որ իրավունք ունի խոսելու ահաբեկչության դեմ պայքարից:
«Գյումրիում այս տարվա հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով մեղադրյալ, ՌԴ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի գործը առաջիկա օրերին կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները նախաքննության ավարտից հետո մի քանի միջնորդություններ էին ներկայացրել:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը ՍԱՍ-ի աշխատակիցների առաջ պայման է դրել ութական «Այո» բերել սահմանադրական հանրաքվեի համար՝ ներկայացնելով 8 ընտրողի անձնագրի պատճեն:
Նոյեմբերի 19-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցեում գտնվող 16 հարկանի շենքի բակում նախնական տվյալներով մոտ 60-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել:
Նոյեմբերի 18-ին, ժամը 23.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած( վարորդը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Փարիզում:
33-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Բագրատունյաց պողոտայում հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ, իր անձը հասարակությունից վեր դասելով, սկսել է անհասցե հնչեցնել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում հարված է հասցրել տղամարդու:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
Հրե կարմիր Կապիկի գալիք տարին խոստանում է հարուստ լինել անակնկալներով և կախարդական կերպարանափոխություններով:
«12» թվի խորհուրդը կապված է հինկտակարանային աղբյուրի հետ, որը վերաբերվում է Հնագամատյանին, երբ ընտրյալ ժողովուրդը Հեսու Նավեի ղեկավարությամբ պիտի մտներ Ավետյաց երկիր: Նա 12 քարեր դրեց Հորդանան գետի մեջ, որի վրայով անցնելով Իսրայելի ժողովրդի 12 ցեղերը մտան Ավետյաց երկիր:
Կծու պղպեղի թուրմը կարող եք ձեռք բերել դեղատներից, սա այն բաղադրիչն է, որի շնորհիվ մաշկը ձգվում է:
Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավում իշխանության, ընդհանրապես «այո»-ի կողմնակիցների քարոզչական հիմնական թեզը կառուցված է այն դրույթի վրա, թե «որքան վատն է կյանքը հիմա Հայաստանում, և որքան լավն այն կդառնա սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո»:
Իմ կյանքում իդեալական կանայք մի քանիսն են. ինձ համար իդեալական կին է իմ մայրը, իդեալական կին է քույրս, իդեալական կին է կինս և հուսով եմ, որ ցանկն ապագայում կշարունակեմ՝ նույնկերպ որակելով նաև դստերս: Այո, նրանք կանացի են, խելացի են, զգայուն են, նրբանկատ են, վերին աստիճանի բարոյական ու մարդկային են: Ինչպես տեսնում եք իդելական կնոջ իմ մոդելը շատ կետեր ունի ու դրանց մեծ մասը ես գտնում եմ «իմ կանանց» մեջ:
«Ռեալ Մադրիդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե ինչու է «Universal» կինոստուդիան ֆիլմ նկարել իր, այլ ոչ թե՝ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի մասին:
Ինչպե՞ս կարելի է որոշել` աղոթքը լսելի՞ է, թե՞ ոչ: Ո՞րն է աղոթքի լսելիության չափանիշը: Պատասխանում է Տ. Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը: