Բաժիններ՝

Կենդանակերպի 3 նշաններ, որոնք առավել հաջողակ կլինեն 2016 թվականին

Հրե կարմիր Կապիկի գալիք տարին խոստանում է հարուստ լինել անակնկալներով և կախարդական կերպարանափոխություններով:

Կապիկը դա ուրախություն է և անհոգություն, բայց դրա հետ միաժամանակ՝ ընկերասիրություն և բարեհաճություն, ինչպես նաև՝ անելանելի վիճակից դուրս գալու ընդունակություն: 2016թ. հաջողություն է սպասվում այն մարդկանց, ովքեր ճշգրտորեն համապատասխանում են այդ չափանիշներին: Իսկ Կենդանակերպի ո՞ր նշաններն առավել հաջողակ կլինեն գալիք 2016թ. Կապիկի տարում:

Խոյ

2016թ.-ին Խոյերն անհավանական ակտիվությամբ կշարունակեն այն հարձակողական շարժումը, որը սկսել են դեռ նախորդ տարի: Նրանց անասելի համառությունն այս անգամ դրական արդյունքի կհանգեցնի: Մտքի պայծառությունը և իր դիրքորոշումը հիմնավորելու կարողությունը կավելացնի Խոյերի կողմնակիցների թիվը, և նրանք չեն էլ հասցնի նկատել, թե ինչպես դարձան խոշոր ընկերության ղեկավար կամ ստացան նոր, ավելի հրապուրիչ պաշտոն: Խոյերը մենատնտես չեն և կարողանում են կազմակերպել և ղեկավարել մասսաներին, և դա նշանակում է, որ Խոյերին հաջողություն է սպասվում կոլեկտիվի հետ աշխատանքում: Հրե Կապիկի տարին Խոյերի համար կդառնա զարգացման ելակետ, և, եթե մինչ այդ նրանք համառորեն գնում էին առաջ, ապա 2016թ. մեծ քայլեր կանեն կարիերայում:

Ձկներ

Չի կարելի աել, որ Ձկներն այս փուլում կդառնան ճակատագրեր որոշող, բայց այն աշխատանքը, որը նրանք կկատարեն իրենց վրա, և այն զարգացումը, որը սպասվում է Ձկների նշանի ներկայացուցիչներին 2016-ին, անխոս կարժանացնեն հարգանքի և ուշադրության նրանց անձի նկատմամբ: Արդեն տարվա սկզբում Ձկներն արթնացում կզգան, ինչպես երկար քնելուց հետո, և շատ սուր պահանջ կզգան գործողության և զարգացման, ընդ որում, ինչպես՝ ֆիզիկական և հոգևոր, այնպես էլ՝ մտավոր զարգացման: Այդ փուլում սպասվում է պաշտոնի փոփոխություն, հնարավոր է՝ նաև աշխատանքի փոփոխություն: Ամեն ինչի մեղավորը կլինի այն կրակը, որը կվառվի Ձկների ներսում: Մեծ նշանակություն կունենա ներկա վիճակից դժգոհությունը, և Ձկների մոտ կառաջանա սարերը շուռ տալու ցանկություն: Ընդ որում, ցանկություններն առաջանալուց անմիջապես հետո կառաջանան նաև հնարավորությունները:

Ջրհոս

Ահա թե ում հաստատ արժե զբաղվել կարիերայի կառուցմամբ և զարգացմամբ գալիք տարում. Ջրհոսներին: Որովհետև Կապիկի տարում հենց այս նշանի ներկայացուցիչների մոտ ամեն ինչ հաջող կստացվի: Զգացողություն կառաջանա, որ ամեն ինչ ստացվում է ինքն իրեն: Ջրհոսների մոտ լավ հոտառություն կառաջանա հաջողության նկատմամբ, և յուրաքանչյուր հաջող նախագծում նրանք ներկա կլինեն: Ջրհոսներն ուղղակի դեպի իրենց կգրավեն գումարը և ներդրումները, կձգտեն սկսել իրենց սեփական գործը: Ջրհոսները կփորձեն անկախանալ և ձերբազատվել օտար ազդեցությունից, որպեսզի ավելի մեծ հաջողությունների հասնեն: Աստղերը Ջրհոսներին հաջողություն են կանխատեսում այն բնագավառում, որտեղ անհրաժեշտ է ճշգրիտ հաշվարկ: Այսպիսի մարդիկ տառացիորեն մի քանի ամիս հետո կարող են ստեղծել լավ բիզնես, գտնել ներդրողներ և հովանավորներ, քանի որ Կապիկի տարում Ջրհոսները կլինեն բացառիկ համոզիչ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս