Մարտին Սկորսեզեն և ևս 9 ռեժիսորներ պայքարում են Հոլիվուդի լավագույն ռեժիսորի կոչման համար:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-22-ը կանցկացնի 16-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որի կնքամայրն ու կնքահայրն են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը:
Աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում տառապել առողջական այնպիսի տհաճ խնդրից, ինչպիսին է ալերգիան: Հաճախ դրա դեմ շատ դժվար է պայքարել: Ալերգիայից պաշտպանվելու համար շատերը փորձում են գտնել բնական դեղամիջոց, որը կօգնի այս հարցում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Անգլիայի հավաքականը նման է հին Իսպանիային: Նրանք ունեն լավ ֆուտբոլիստներ, բայց չունեն վստահություն, հավատ, որ կարող են հաղթել մրցաշարերում: Երբ նրանք կկոտրեն այդ արգելքը, ինչպես մենք դա արեցինք, ապա կկարողանան հաղթել:
Հայտնաբերված թմրամիջոցի արժեքը սև շուկայում գնահատվում է մեկ միլիոն դոլար:
Ռուսական «Սպորտ-Էքսպրեսը» հայտնում է, որ տեղի է ունեցել Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի հավաքը՝ ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի, գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովի և գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի մասնակցությամբ:
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակում`ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պատվերով իրականացվում է Ագարակ -Յաղդան -Մ6 միջպետական ճանապահի հիմնանորոգման ծրագիրը: Իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 3.5 մլրդ դրամ է, ընդհանուր առմամբ հիմնանորոգման է ենթարկվել շուրջ 28 կմ ճանապարհ:
Նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
«Վանաձորի քաղաքապետն արդեն իսկ, չգիտեմ՝ որտեղից, հայտարարել է, որ բոլորը Վանաձորում «այո» են. դե, Վանաձորի քաղաքապետը միշտ աչքի է ընկնում իր հետաքրքիր արտահայտություններով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են Վանաձորում առաջ տանում սահմանադրական բարեփոխումների «այո»-ն, նման տեսակետ հայտնեց Վանաձորի ՀՔԱ ղեկավար Արթուր Սաքունցը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, ով Հայաստան է ժամանել Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդայի կարծիքով՝ 2008 թվականի հակամարտության ընթացքում ենթադրաբար կատարված հանցագործությունների ուսումնասիրության համար բավարար հիմքեր կան:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել «Արդի հայերենի հիմնախնդիրներ» երկօրյա միջազգային գիտաժողովի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով:
Եթե դու բոլորից լավն ես, դու չես կարող թույլ տալ ծեծել քեզ այնպես, ինչպես Ռոնդա Ռոուզին թույլ տվեց Հոլլի Հոլմին անել դա, վստահ է բռնցքամարտի լեգենդի դուստրը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:
Մայր Աթոռ տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «25 տարիների ընթացքում առաջին անգամ Սուրբ եկեղեցին հակառակվում է իշխանությունների կամքին» վերնագրով հոդվածին:
Դեռևս 100 տարի առաջ պարանոցի ցավերի և այնպիսի հիվանդության, ինչպիսին է օստեոխոնդրոզը, մարդիկ առնչվում էին միայն ծերունական տարիքում: Այժմ այն տարածված է նույնիսկ 20 տարեկան երիտասարդների շրջանում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր` նոյեմբերի 18-ին, առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
«Բարսելոնան» հարաբերական հանգստից հետո վերադարձել է մարզումային գործընթացին: Ընդհանուր խումբ են վերադարձել Մեսսին, Ռակիտիչը և դարպասապահ Տեր Շտեգենը:
Հաշվի առնելով լրատվամիջոցների և հանրության հետաքրքրությունը Հայաստանի «սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի մասնակցությամբ տարածված տեսանյութին, Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ը (ՓԻՆՔ Արմենիա)` որպես ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպան կազմակերպություն, հայտնում է, որ որևէ առնչություն չունի տարածված տեսնյութի և այն երևան հանած «Բացահայտենք հոմոֆոբ գեյերին» նախաձեռնության հետ:
Նոյեմբերի 15-ին, ժամը 4.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Տերյան փողոցի թիվ 105/1 հասցեի մոտից բաժին են հրավիրել 1991 թ. ծնված Լևոն Խ.-ին, ով հաղորդում է տվել, որ ժամը 4-ին Տերյան փողոցի թիվ105/1 հասցեի մոտ 2 անհայտ անձինք վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Չեննայ քաղաքի (մինչև 1996թ.՝ Մադրաս) Տամիլ Նադու շրջանում՝ Սուրբ Ֆոմայի բլրի գագաթին, հայտնաբերվել է կաթոլիկ վանք՝ կառուցված 1523թ., որի խորանն ու պատերը հայկական գրերով են ծածկված:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, անգլիական 3 ակումբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ:
gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր Փարիզում իրականացված հատուկ գործողության նպատակը նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ 28-ամյա Աբդելհամիդ Աբաուդին հայտնաբերելն էր:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Միքայելյան եղբայրների առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ԱԺ նիստում հարց ու պատասխանի ժամանակ Զարուհի Փոստանջյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ նա Հանրային հեռուստատեսությամբ հաղորդում է վարում:
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը Եվրո-2016-ի անցումային խաղերում Շվեդիայի ընտրանուն պարտվելուց հետո հրաժարական է տվել:
Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ մեկ փաստ կարելի՞ է ասել, որ իրենք հետամուտ լինեն և պատասխանատվության ենթարկեն նշված քրեական հոդվածով. «Ես խնդրում եմ գոնե մեկ դեպք ներկայացնեք այս արժանապատիվ հարթակից»,- հորդորեց նա: Լ. Զուրաբյանը, սակայն, կոնկրետ դեպք չկարողացավ ներկայացնել ու հայտարարեց, թե այս պրոցեսի մեջ ընդգրկված են տասնյակ հազարավոր մարդիկ՝ ուսուցիչներ, հիվանդանոցների աշխատակիցներ, և բոլորը տեղյակ են, թե ինչ է կատարվում:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ Երևանի կայազորի ծառայության արդյունքներին և ՊՊԾ գնդի կողմից իրականացվող խնդիրների առանձնահատկություններին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Արմեն Պ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի 15-ին, ժամը 01.00-ին, Վ. Վաղարշյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, ինքը բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Արամայիս Շ.-ի դեմքի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: