Շարմազանովը քննադատեց Հիտլերին և Ալիևին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, ի թիվս այլ հարցերի, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Մեծ քսանյակի գագաթնաժողովի մասնակիցների պատվին Անթալիայում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ Ռեջեփ Էրդողանի անձնական հրավերով Թուրքիայում գտնվող Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, որտեղ նա ահաբեկչության մեջ մեղադրել էր Հայաստանին: Շարմազանովը զավեշտալի որակեց Ալիեւի հայտարարությանը. «Մի պետություն, որը հերոսի կոչում է տալիս ահաբեկիչ Ռամիլ Սաֆարովին, ահաբեկչությունից խոսելու իրավունք՝ չգիտեմ որքանո՞վ ունի, մի պետություն, որը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ իր զինված ուժերում օգտվել է միջազգային ահաբեկիչների՝ Շամիլ Բասաեւի եւ մյուսների ծառայություններից, չեմ կարծում, որ իրավունք ունի խոսելու ահաբեկչության դեմ պայքարից: Սեպտեմբեր 11-ի նյույորքյան ահաբեկչությունից հետո տարբեր երկրների համապատասխան ծառայությունները ֆիքսել են Ալ-Քայիդայի զանգերը դեպի այդ պետության համապատասխան մարդկանց, ուստի ինչքանո՞վ Ադրբեջանն իրավունք ունի խոսել ահաբեկչության դեմ պայքարից»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս