Բաժիններ՝

Բելգիայի մամուլը հրապարակել է Փարիզի Սեն-Դենում ահաբեկչություն իրականացրած մահապարտ կնոջ լուսանկարը

Բելգիական DH.be պարբերականը հրապարակել երեկ առավոտյան Փարիզի Սեն-Դենում ահաբեկչություն իրականացրած մահապարտ կնոջ լուսանկարը, ում, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ոստիկանները կարողացան նախքան պայթուցիկի գործի դնելը ոչնչացնել: Ըստ կայքի՝ նրա անունը Հասնա Աիթբուլահեն է, ով նոյեմբերի 13-ին Փարիզում 129 մարդու կյանք խլած ահաբեկչության կասկածյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդայի զարմիկն է:

Հաղորդվում է, որ  26-ամյա մահապարտ կինը Մարոկկոյի ծագմամբ ֆրանսիայի քաղաքացի էր: Նա ծնվել էր Փարիզում, աշխատել է շինարարական բիզնեսում, և, ըստ The Guardian-ի՝ 2012 թվականից գտնվել է հատուկ ծառայությունների հսկողության տակ: Սակայն նրա նկատմամբ հատուկ ծառայությունների հետապնդումները դադարեցվել են, քանի որ հակակառավարական կամ այլ հանցավոր գործունեությամբ աղջիկն այլևս աչքի չի ընկել:

Ավելին՝ իրավապահ մարմինների մոտ որևէ տվյալ չի եղել այն մասին, որ նա բարեկամական կապ է ունեցել Փարիզի ահաբեկչության հնարավոր կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդայի հետ:

Հաղորդվում է նաև, որ Հասնա Աիթբուլահեն ոստիկանության գործողություններից րոպեներ առաջ հասցրել է զանգահարել իր հանցակիցներին՝ ինչ-որ բան զգուշացնելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս