Բաժիններ՝

Սերյոժայի կյանքը Սանկտ Պետերբուրգից փրկելու եկած հայազգի պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը հիվանդանոցից տխուր հեռացավ (տեսանյութ). Aravot.am

«Բժիշկներն ամեն ինչ արեցին, որ Սերյոժայի կյանքը փրկեն, բայց փոքրիկը ցանկացավ գնալ իր ծնողների մոտ»,- aravot.am-ի փոխանցմամբ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում Սերյոժա Ավետիսյանի մահանալուց հետո 1-2 ժամ անց ասաց կենտրոնի գլխավոր տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Բժիշկ Դալլաքյանը, որը Սերյոժայի կյանքի համար պայքարող բժիշկների թիմի հետ 7-րդ օրն է, կարելի է ասել, չեն քնում եւ չեն հեռանում փոքրիկի մահճակալի մոտից, լրագրողների հետ զրույցում մի կերպ էր հուզմունքը զսպում: Սերյոժայի մահանալու րոպեներից ինչ-որ մանրամասներ հրապարակելուց, պարոն Դալլաքյանը չէր կարողանում աչքերը բարձրացնել եւ տեսախցիկներին նայել:

Ճնշող մթնոլորտ էր նաեւ Նիկոլայ Դալլաքյանի առաջին հարկում գտնվող աշխատասենյակում, որտեղ հավաքվել էին Ռուսաստանից ժամանած բժիշկները, որոնց թվում էր նաեւ օրեր առաջ Սերյոժային վիրահատած հայազգի պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը: Պրոֆեսորը, բավականին անտրամադիր դուրս եկավ եւ նստելով իրեն հատկացված ավտոմեքենան հիվանդանոցից հեռացավ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս